
«Հոկտեմբերի երկրորդ տասնօրյակը Հայաստանում աչքի ընկավ այս սեզոնի համար ոչ բնորոշ բարձր ջերմային ֆոնով և չոր եղանակով». Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հոկտեմբերի երկրորդ տասնօրյակը Հայաստանում աչքի ընկավ այս սեզոնի համար ոչ բնորոշ բարձր ջերմային ֆոնով և չոր եղանակով: Նման իրավիճակ է ստեղծվել ոչ միայն ամբողջ Կովկասում, այլ նաև Եվրոպայի երկրների մեծ մասում և Ռուսաստանի եվրոպական մասում:
Դրա պատճառը Աֆրիկայի արևադարձային գոտիներից՝ Սահարա անապատից դեպի հյուսիս տարածվող և ահռելի մակերես ընդգրկող տաք օդային հոսանքներն են, որոնք իրենց ազդեցության գոտում են վերցել Ատլանտյան օվկիանոսի ափերից մինչև Ուրալ ընկած տարածքները: Հոկտեմբեր»…
https://www.facebook.com/photo.php?fbid=2078006095595962&set=a.790094277720490&type=3&theater