Նարնջային չիզքեյք նրանց համար, ովքեր մտածում են իրենց կազմվածքի մասին
Բաղադրիչներ
Հիմքի համար
1. Ձվի սպիտակուց – 1 հատ
2. Կակաո – 5 գ
3. Վարսակի փաթիլներ – 100 գ
4. Սալորի կամ խնձորի խյուս – 70 գ
5. Փխրեցուցիչ – 1/2 թ/գ
6. Շաքարավազ՝ ըստ ճաշակի
Չիզքեյքի համար
1. Կաթնաշոռ – 750 գ
2. Նարինջ – 1 հատ
3. Ձու – 1 հատ
4. Ձվի դեղնուց – 1 հատ
5. Սպիտակաձավար – 10 գ
6. Շաքարավազ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Պատրաստել հիմքը. խառնել բոլոր բաղադրիչները և լցնել քանդվող կաղապարի (20 սմ) մեջ (պատված թխման համար նախատեսված թղթով), սեղմել և թխել 190 աստիճան ջեռոցում 15 րոպե:
2. Եփել նարինջը մինչև փափկելը՝ մոտ 5-6 րոպե:
3. Հետո մի փոքր սառեցնել և լավ հարել բլենդերի մեջ:
4. Նարնջի խյուսը խառնել մյուս բաղադրիչների հետ: Լցնել հիմքի վրա և 1 ժամ թխել 60 աստիճան ջեռոցում:
5. Պատրաստի չիզքեյքը սառեցնել և թողնել սառնարանում 4 ժամ, իսկ ավելի լավ է՝ ամբողջ գիշեր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը