Երգիչ Վյաչեսլավ Դոբրինինին հոսպիտալացրել են
Երգիչ եւ կոմպոզիտոր Վյաչեսլավ Դոբրինինը հիվանդանոց է ընկել: Այդ մասին հայտնել է արտիստի տնօրեն Սերգեյ Կարպովը: Ընդսմին նա հերքել է մի շարք ԶԼՄ-ներում հրապարակված այն տեղեկատվությունը, թե 72-ամյա երաժիշտն ինսուլտ է տարել:
«Ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել, ամեն ինչ նորմալ է, ինսուլտ չկա, փոքր-ինչ հիվանդ է»,-ասել է Կարպովը ՌԻԱ Նովոստիին: Դոբրինինը գրել է շուրջ հազար երգ, որոնք կատարում են շոու բիզնեսի աստղերը: 1996 թվականին երգիչը դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ: Նա քանիցս դարձել է «Ոսկե գրամոֆոն», «Տարվա երգը» եւ այլ մրցանակների դափնեկիր: