Ոստիկանների կողմից անչափահասին խոշտանգելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (խոշտանգում) քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից անչափահասին խոշտանգելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ:
Ըստ անչափահասի կողմից տրված հաղորդման`2018 թվականի հոկտեմբերի 17-ին Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղամասերից մեկում տեղի ունեցած կռվից հետո ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները նրան ծեծի ենթարկելով և հայհոյանքներ տալով` բերման են ենթարկել ոստիկանության նշված բաժին, որտեղ շարունակել են վերջինիս նկատմամբ բռնություն գործադրել:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: