«Եկեք էսօր եղանակի կանխատեսում չանենք». Մելքումյանը՝ ԱԺ առաջիկա արտահերթ ընտրությունների մասին

«ԲՀԿ-ի էլեկտորատը շատ լուրջ եմ գնահատում: Եկեք էսօր եղանակի կանխատեսում չանենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով առաջիկա արտահերթ ընտրություններին:

Ըստ նրա՝ Երևանի ավագանու ընտրությունները ցուցիչ չեն, դա դասական քաղաքական ընտրություն չէր, հետհեղափոխական արձանագրում էր:

Մ.Մելքումյանի կարծիքով՝ երկրի բախտն այսուհետ որոշվելու է խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ոչ թե նախագահականի, ինչպես նախկինում էր:

Մելքումյանը նկատեց, որ այս ընտրություններն ընթանում են հանունի և ոչ թե ընդդեմի տրամաբանությամբ.

«Ճիշտ ուղղությամբ գնալու ռեալ պայմաններ են ստեղծվել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031