Բաժիններ՝

Անչափահասը մասնակի արդարացվեց

Նախօրեին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Արշակ Վարդանյանի, 4 անձի` այդ թվում 2 անչափահասի մասնակցությամբ գործով կայացրել է մասնակի արդարացման դատական ակտ՝ անչափահասներից մեկը մասնակի արդարացվել է:

Ըստ մեղադրանքի՝ Հրայր Հունանյանը Վահան Պողոսյանի գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով Իսլամ Շաբաբյանի և անչափահասներ Պ֊ի և Ա֊ի հետ, 2016թ. դեկտեմբերի 17-ին Երևան քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում խմբի կազմում կատարել է խարդախություն:

Անչափահաս Ա-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178֊րդ հոդվածի 2֊րդ մասի 1֊ին կետով և 317֊րդ հոդվածով:

Դատավճռով նա ՀՀ քրեական օրենսգրքի 317֊րդ հոդվածով անմեղ է ճանաչվել՝ վերագրվող արաքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, իսկ 178֊րդ հոդվածի 2֊րդ մասի 1֊ին կետով՝ մեղավոր, դատապարտվելով 2 տարի ժամկետով ազատազրկման, սակայն նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի դատարանը սահմանել է 1 տարի ժամկետով փորձաշրջան:

Գործով մյուս անչափահասն, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 ֊րդ հոդվածի 2֊րդ մասի 1֊ին կետով՝ մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքում և դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման՝ նրա նկատմամբ ևս նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 178 ֊րդ հոդվածի 2֊րդ մասի 1֊ին կետով մեղադրվող Հրայր Հունանյանը մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքում և ՀՀ քրեական օրենսգրքի 67.1 հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ պատիժ է նշանակվել 3 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկում:

Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 178֊րդ հոդվածի 2֊րդ մասի 1֊ին կետով և 324 ֊րդ հոդվածի 1֊ին մասով մեղադրվող Իսլամ Շաբաբյանին, ապա նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում, սակայն նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի, դատարանը սահմանել է փորձաշրջան 2 տարի ժամկետով:

Աղբյուր` Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս