Կենդանակերպի 3 ամենասիրալիր տղամարդիկ
Աղեղնավոր՝ կենդանակերպի ամենախելացի նշանը: Տղամարդ Աղեղնավորները շատ են փոխվում, երբ իսկապես սիրում են: Նրանց հոգատարությունը, քնքշանքն ու աջակցությունը սահմաններ չունեն: Աղեղնավորների համար չափազանց կարևոր է սիրելիի հարմարավետությունը: Նա կարողանում է սիրալիր լինել թե՛ ֆիզիկապես, թե՛ բառերի օգնությամբ: Կարողանում են ժպիտ պարգևել, նույնիսկ, երբ կնոջ աչքերին արցունքներ են:
Կարիճ՝ կենդանակերպի ամենաուժեղ նշանը: Ինքնավստահ են, խորաթափանց: Երբ վստահ են, որ կինը սիրում է իրենց, և կարելի է նրան վստահել, զարմանալի հատկություններ են ցուցաբերում, որոնց մասին ոչ ոք նախկինում չի էլ մտածել: Կարիճները սիրալիր են, հոգատար:
Խոյ՝ կենդանակերպի ամենաիմպուլսիվ, ազնիվ, արդար նշանը: Չեն կարողանում գեղեցիկ բառեր ասել, բայց չեն վախենում պատասխանատվություն ստանձնել և հոգ տանել սիրելիի մասին: Կնոջ համար դժվար պահերին աջակցում են նրան, անում հնարավոր ամեն բան՝ նրան օգնելու համար: Սիրելիի ժպիտը երջանկացնում է Խոյերին:
Նյութը Moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը