Բաժիններ՝

Apple-ը «հատուկ իրադարձություն» է խոստացել հոկտեմբերի 30-ին: Օգտատերերը նոր iPad և MacBook են սպասում

Apple ընկերությունը հոկտեմբերի 30-ին «հատուկ իրադարձություն» կկազմակերպի Նյու Յորքում: Ինչպես ենթադրում է CNBC հեռուստաալիքը, ամենայն հավանականությամբ, դա կլինի նոր սարքերի շնորհանդես iPad պլանշետների եւ MacBook նոութբուքերի շարքերում։ «Apple-ի հատուկ իրադարձություն:

Ուղիղ հեռարձակում Բրուքլինից, դիտեք հոկտեմբերի 30-ին ժամը 10:00-ին (Երեւանի ժամանակով 18:00-ին)»,- ասված է հոկտեմբերի 18-ին ընկերության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Այլ մանրամասնություններ չեն բերվում: Apple-ը սեպտեմբերի կեսերին անցկացրեց նոր արտադրանքի շնորհանդես՝ նորացնելով iPhone սմարթֆոնների շարքը եւ ներկայացնելով Apple Watch սմարթ-ժամացույցների բարելավված տարբերակը:

Շնորհանդեսի նախաշեմին բազմաթիվ վերլուծաբաններ կանխատեսել էին, որ Apple-ը կարող է հայտարարել նոր սարքերի մասին iPad պլանշետների եւ MacBook-երի շարքերում կամ էլ նորացնել իր AirPod անհաղորդալար ականջակալները, սակայն դա տեղի չունեցավ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս