Բաժիններ՝

«Դա վատ է, շատ վատ, և հետևանքները պետք է լուրջ լինեն». Թրամփը՝ Ջամալ Հաշքաջիի մահվան մասին

Հետախուզության տվյալները, որոնք առկա են ԱՄՆ-ում, վկայում են, որ կորած սաուդացի լրագրող Ջամալ Հաշքաջին մեռած է:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը The New York Times թերթի լրագրողներին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հոկտեմբերի 18-ին: «Եթե հրաշքների հրաշք տեղի չունենա, ես կընդունեի, որ նա մահացած է»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը: «Ամեն ինչ դա է վկայում… հետախուզական տվյալներ են ստացվում բոլոր տեղերից»,- հավելել է նա:

«Դա վատ է, շատ վատ, եւ հետեւանքները պետք է լուրջ լինեն»,- ընդգծել է Թրամփը: Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ դեռեւս «փոքր-ինչ վաղ է» եզրակացություններ անել այն բանի վերաբերյալ, թե հատկապես ով է հրամայել սպանել Հաշքաջիին:

«Մենք աշխատում ենք մի շարք երկրների հետախուզությունների հետ»,- արձանագրել է նա: Դրա հետ մեկտեղ նյութում ասված է, որ Թրամփը «վստահություն է հայտնել հետախուզության՝ մի շարք աղբյուրների վրա հիմնված տեղեկություններին, որոնք նշում են, որ Հաշքաջիի սպանության հարցում դեր են խաղացել Սաուդյան Արաբ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս