Բաժիններ՝

Բրյուսելում պաշտոնապես մեկնարկել է ASEM գագաթնաժողովը

Բրյուսելում հոկտեմբերի 18-ին պաշտոնապես բացվել է ASEM («Ասիա-Եվրոպա») գագաթնաժողովը՝ Եվրամիության խորհրդի «Եվրոպա» շենքում մասնակիցների պատվիրակությունների ղեկավարներին ողջունելու արարողությամբ, հյուրերին դիմավորել են Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:

ASEM-ի բարձր մակարդակի 12-րդ հանդիպմանը մասնակցում են Եվրոպայի եւ Ասիայի 51 երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաեւ պատվիրակությունների ղեկավարներ, Եվրամիության ներկայացուցիչներ եւ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գլխավոր քարտուղարը: Ներկայիս գագաթնաժողովի նշանաբանն է «Եվրոպա եւ Ասիա. գլոբալ գործընկերներ համաշխարհային խնդիրների լուծման գործում»:

Նախատեսվում է, որ ղեկավարները կքննարկեն համաժողովի հետագա զարգացման, գերակա ուղղություններում գործնական համագործակցության առաջշարժման հարցերը: Կկայանա նաեւ կարծիքների փոխանակում լայն շրջանակի հրատապ համաշխարհային եւ տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս