Արմեն Սարգսյանն ընդունել է «Փրայսուոթերհաուս Կուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Փրայսուոթերսհաուս Կուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին՝ PwC Ռուսաստանի և Եվրասիայի գործադիր գործընկեր, գլխավոր տնօրեն Իգոր Լոտակովին, PwC Ռուսաստանի գործընկեր Ինգա Շահնազարովային և PwC Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Վիկտոր Նալբանդյանին:

«Փրայսուոթերսհաուս Կուպերս»-ը աշխարհում խոշորագույն աուդիտ, հաշվապահություն, հարկային խորհրդատվություն, կորպորատիվ ֆինանսներ և իրավաբանական ծառայություն մատուցող ցանցերի անդամ է և գործունեություն է ծավալում 157 երկրում: 2007 թվականից ընկերությունն աշխատում է նաև Հայաստանում:

Հանդիպմանը քննարկվել են մեր երկրում ընկերության գործունեության ընդլայնմանը, մասնավորապես ներդրումային տեսանկյունից Հայաստանն ավելի ճանաչելի դարձնելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ուղղությամբ հնարավոր ծրագրերն ու գաղափարները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031