Առողջապահության նախարարությունը ստուգումներ կիրականացնի «Արմենիա» ԲԿ-ում և Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
Առողջապահության նախարարությունն առաջիկայում ստուգումներ կիրականացնի «Արմենիա» բժշկական կենտրոնում և Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:
«Դրանք շարունակական ստուգումներ են, որ միշտ կատարվել են և կատարվելու են, պարզապես հիմա մենք որևէ բանով կաշկանդված չենք»,- նշեց Թորոսյանը:
Նա նաև հայտնեց, որ շարունակվում են ստուգումները «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, քանի որ քննչական կոմիտեն պահանջել է նաև 2015 և 2015 թվականների հիվանդների ընդունման պատմագրերը: