Ֆրանսիայի ֆինանսների նախարարը չեղարկեց իր մասնակցությունը էր Ռիադի ներդրումային խորհրդաժողովին
Ֆրանսիայի Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո լե Մերը լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետանանլու կապակցությամբ չեղարկել է իր մասնակցությունը էր Ռիադի ներդրումային խորհրդաժողովին: Այդ մասին նա հոկտեմբերի 18-ին հայտնել է Public Senat հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ես հաջորդ շաբաթ չեմ գնա էր Ռիադ»,- ասել է նախարարը: «Հանրապետության նախագահը շատ հստակ ասաց տեղ գտած փաստերի լրջության մասին»,- նշել է նա՝ մեկնաբանելով Հաշքաջիի գործը: «Ես երեկ հայտնեցի իմ սաուդացի գործընկերոջը, որ չեմ մասնակցելու այդ համաժողովին: Եվ ես կարծում եմ՝ նա կարող է շատ լավ հասկանալ, որ ներկա պայմաններում Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը չի գնա էր Ռիադ»,- ասել է Լե Մերը եւ ընդգծել, որ այժմ ամենագլխավորը ճշմարտությունը պարզելն է:
Ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրեն Քրիստին Լագարդը հետաձգել է պլանավորված ուղեւորությունը Մերձավոր Արեւելքի երկրներ եւ հայտարարել, որ բաց է թողնում ներդրումային խորհրդաժողովը Սաուդյան Արաբիայում: Մինչ այդ հայտնի է դարձել, որ գործարարներն ու զանգվածային լրատվամիջոցները հրաժարվում են մասնակցել Սաուդյան Արաբիայում կազմակերպվող խոշոր տնտեսական համաժողովին, որը հայտնի է որպես «Դավոս անապատում»:
Փորձագետների կարծիքով՝ համաժողովին մասնակցելուց հրաժարումը կապված է էր Ռիադի եւ Վաշինգտոնի միջեւ լարվածության սրման հետ՝ սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացումից հետո, որն աշխատում էր The Washington Post հրատարակության համար: Վերջին անգամ նրան տեսել են, երբ նա մտել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան:
Մի շարք զանգվածային լրատվամիջոցներ պնդում են, որ այնտեղ լրագրողին, որը քննադատում էր Սաուդյան Արաբիայի իշխանություններին, խոշտանգել են եւ սպանել: Թուրքիայում հետաքննում են այդ գործը: Future Investment Initiative համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 23 – 25-ին էր Ռիադում: Ինչպես նշվում է միջոցառման կայքում, այնցյալ տարի դրան մասնակցել է 3,8 հազար մարդ ավելի քան 90 երկրից: Սեպտեմբերի վերջի տվյալներով՝ այս տարի միջոցառմանն իրենց մասնակցությունը հավաստել են ավելի քան 100 գործարար-առաջնորդներ, ներառյալ BlackRock Inc.-ի, HSBC Holdings Plc-ի, Uber Technologies Inc.-ի, Bank of China International-ի, BNP Paribas-ի, Mitsubishi UFJ-ի եւ Trafigura Group-ի ղեկավարները, հաղորդել էՏԱՍՍ-ը: