Տիգրան Ուրիխանյանն ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել միասեռ ամուսնություններն արգելող օրենքի նախագիծը
ՀՀ Ազգային Ժողովում շրջանառության մեջ է դրվել միասեռ ամուսնություններն արգելող օրենքի նախագիծ, որի հեղինակն է գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
Նախագծով առաջարկվում է Ընտանեկան օրենսգրքում ամուսնությունների կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքների մեջ ավելացնել նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքման արգելքը։