Կադրերի ռեզերվում գրանցված քաղծառայողների վարձատրության համար հատկացվեց 60 մլն դրամ
ՀՀ կառավարությունը քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղծառայողների վարձատրությունն ապահովելու նպատակով պահուuտային ֆոնդից Վարչապետի աշխատակազմին հատկացրեց 60 մլն դրամ: Այս որոշումն ընդունվեց գործադիրի հոկտեմբերի 18-ի նիստում:
Այս որոշմամբ ակնկալվում է, որ ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեuված ՀՀ կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին հատկացված գումարով ժամանակին կապահովվի քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողների վարձատրությունը: