«Կփորձենք մեր մոտիվացիաները բացատրել սյունեցիներին». Նիկոլ Փաշինյանը՝ Հունան Պողոսյանի նշանակման մասին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Արմավիր քաղաքում մասնակցել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Դավիթ Խուդաթյանի նախընտրական հանրահավաքին:

Հանրահավաքին հաջորդած քայլերթի ժամանակ լրագրողի հարցին՝ Սյունիքի մարզում ձեր իսկ թիմակիցներն էին փողոց փակողները, նրանք բողոքում էին Հունան Պողոսյանի նշանակումից, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Կփորձենք մեր մոտիվացիաները բացատրել սյունեցիներին, բոլորին, որ ամեն ինչ պարզ լինի»: Լրագրողի դիտարկմանը՝ արդյոք մոտիվացիան այն է, որ Սուրիկ Խաչատրյանի բռնապետությունը Սյունիքում արմատախիլ արվի, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ նաև դա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը նշանակվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում:

Տեսանյութը՝ 1in.am-ի

Տեսանյութեր

Լրահոս