Բաժիններ՝

Լեդի Գագան հայտնել է իր նշանադրության մասին

Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Լեդի Գագան Լոս Անջելեսում անցկացված ELLE Women in Hollywood մրցանակի հանձնման արարողությանը հաստատել է նշանադրությունը իր 49-ամյա գործակալ Քրիստիան Քարինոյի հետ:

Այդ մասին հայտնել է NME-ն: Իր խոսքում նա մտերիմներին շնորհակալություն է հայտնել հոգատարության համար եւ Քարինոյին ներկայացրել է որպես իր փեսացու:

Հրատարակության տվյալներով՝ Լեդի Գագան (իսկական անունը Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտա) եւ Քարինոն հանդիպում են 2017 թվականի սկզբից: Երկար ժամանակ սիրահարներին հաջողվում էր իրենց հարաբերությունները գաղտնի պահել մամուլից:

Ավելի վաղ երգչուհին նշանված էր ամերիկացի դերասան Թեյլոր Քինիի հետ, բայց 2016 թվականին գույգը բաժանվել է:

ELLE Women in Hollywood մրցանակը հանձնում են Հոլիվուդի ամենաազդեցիկ կանանց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս