«Մեր դուխի, մեր միասնականության շնորհիվ հաղթեցինք». հավաքականի ֆուտբոլիստները՝ Մակեդոնիայի հետ խաղի մասին
Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ կարողացավ հաղթել Մակեդոնիայի ընտրանուն: Գոլերի հեղինակներ դարձան Մարկոս Պիզելին, Գևորգ Ղազարյանը, Յուրա Մովսիսյանը և Հենրիխ Մխիթարյանը:
Խաղից հետո հավաքականի ֆուտբոլիստները կիսվել են տպավորություններով:
Գևորգ Ղազարյան
«Ջիբրալթարի հավաքականը փչացրել էր մեր տրամադրությունը: Մի փոքր ջղայնացել էինք: Հավաքվեցինք և փորձեցինք ցույց տալ, որ կարող ենք ֆուտբոլ խաղալ: Նախորդ խաղի արդյունքը ինչ-որ տեղ պատասխանատու էր, ինչ-որ տեղ՝ ոչ:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել, քանի որ նորից աջակցություն ունեցանք երկրպագուների կողմից: Սա նաև նրանց հաղթանակն է, քանի որ շատ դժվար պահ էր ֆուտբոլիստների համար: Իրենք ցույց տվեցին, որ ֆուտբոլիստների կողքին են»:
Յուրա Մովսիսյան
«Մեր դուխի, մեր միասնականության, ինքներս մեզ հավատալու շնորհիվ հաղթեցինք: Գոլս նվիրում եմ մեր բոլոր հերոսներին՝ սկսած Արայիկ Խանդոյանից ու բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ հավատացել են, ինչպես նաև մեր բոլոր տղաներին:
Այս խնդիրները, որ կան, Ջիբրալթարի հետ խաղից առաջ, կամ հետո եկած խնդիրներ չեն: Սրանք կան երկար տարիներ: Կարևորը, որ հիմա մենք ճիշտ ուղու վրա ենք»:
Ռումյան Հովսեփյան
«Շատ լավ խաղ ստացվեց: Սկզբում շատ ծանր էր, քանի որ Մակեդոնիան գնդակի վերահսկումը լավ էր կատարում: Բայց, կարծում եմ, որ մենք ավելի շատ էին ուզում հաղթել այս խաղը, քան Մակեդոնիան: Մեզ մոտ ստացվեց այն, ինչ որ ուզում էինք: Ցանկություն, պայքար, աշխատասիրություն, որակ. այս ամենը տվեց իր արդյունքը»:
Տիգրան Բարսեղյան
«Շատ էմոցիոնալ խաղ էր, ուղղակի շատ ափսոսանք կա, որ պարտվեցինք Ջիբրալթարին: Եթե մենք 2 խաղն էլ հաղթեինք, ավելի մեծ շանսեր կունենայինք: Այս հաղթանակը նվիրում եմ մեր երկրպագուներին, Մարկոս Պիզելիին և Արայիկ Խանդոյանին: Կուզեի, որ բոլոր երկրպագուները մեզ հավատային, քանի որ նրանք միշտ ուժ և օգուտ են տալիս մեզ»:
Գագիկ Դաղբաշյան
«Ուզում եմ շնրհակալություն հայտնել երկրպագուներից, որ նորից մեզ հավատացին և եկան մարզադաշտ: Խաղի տպավորությունները շատ լավն են»:
Կամո Հովհաննիսյան
«Հաղթեցինք ինքնասիրության, կամային որակների շնորհիվ: Բոլորս էլ հասկանում էինք, թե ինչ դժվար խաղ էր մեզ սպասվում: Հոգեբանորեն դժվար էր վերականգնվելը, որովհետև բոլորս էլ հակսանում ենք՝ ինչ հնարավորություններ ենք կորցնում: Այսօր մենք դուրս էին եկել դաշտ, որպեսզի ապացուցեինք, որ ունենք հավաքական, որը կարող է խաղալ ֆուտբոլ և լավ արդյունքներ ունենալ»:
Սիրարփի Աղաբաբյան