Բաժիններ՝

Ճապոնիայի ևս մեկ քաղաքում տուրիստական հարկ կվճարեն

Զբոսաշրջիկները, որոնք այցելում են ճապոնական Կիոտո քաղաք եւ իջեւանում տեղի հյուրանոցներում ու հոսթելներում, պարտավոր կլինեն հատուկ հարկ վճարել: Այդ մասին հայտնել է NHK World-ը:

Կիոտոյի հյուրանոցների ու հոսթելների բոլոր կենվորները պետք է օրական վճարեն 1,8-ից մինչեւ 9 դոլար: Վճարման չափը կախված է այն բանից, թե քանի աստղանի է հյուրանոցը: Դպրոցականները, ուսանողները եւ նրանց ուղեկցող անձինք այդ հարկը չեն վճարի:

Կիոտոյի իշխանությունները հույս ունեն տարվա ընթացքում քաղաքային բյուջեն համալրել 45 մլն դոլարով: Փողերը կծախսվեն քաղաքային տարբեր նախագծերի ֆինանսավորման եւ ենթակառուցվածքի բարելավման համար, ասված է հաղորդագրության մեջ:

Տոկիոյում եւ Օսակայում ճանապարհորդներն արդեն մուծում են տուրիստական հարկը, բայց միայն այն դեպքում, երբ նրանց համարի արժեքը գերազանցում է օրական 90 դոլարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս