Բաժիններ՝

Ջիբրալթարին պարտությունը՝ խայտառակություն, ՈւԵՖԱ-ի 100 հազար եվրո տուգանքը՝ սուտ. Արթուր Վանեցյան

«ՈւԵՖԱ-ն դեռևս չի գրել որքանով է տուգանել ՀՖՖ-ին: 100 հազար եվրո տուգանքի մասին տեղեկատվությունը սուտ է, բայց եթե անգամ 10 հազար եվրոյով տուգանվենք, դա ֆեդերացիայի համար մեծ ճոխություն է: Չենք կարող թույլ տալ, որ որոշ խմբերի խուլիգանությունը ֆեդերացիային կանգնեցնի այդքան մեծ ծախսերի առաջ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ՖԱՖ և Red Eagles ֆան-ակումբների մասնակցությամբ Ջիբրալթարի հետ խաղի վերջում տեղի ունեցած միջադեպին, երբ սխալ հիմն էր հնչել, և դրա հնարավոր հետևանքներին։

Ամեն դեպքում, ըստ նրա, ֆեդերացիան բավականին ինքնաբավ կառույց է, վճարման հետ կապված խնդիրներ չեն լինի։

«Ես հանդիպել եմ ֆուտբոլիստներին, ասել եմ՝ դուխներդ տեղը պահեք, պինդ եղեք, չընկճվեք: Ասել եմ, որ շատ ամոթ է, որ պարտվել ենք Ջիբրալթարին: Այո, այդ պարտությունը խայտառակություն է, ես այդպես եմ գնահատում, բայց ունենք այն, ինչ ունենք»,- ասաց ՀՖՖ նախագահը՝ կրկնելով, որ 20 տարում փչացրածը 20 օրում չի ուղղվում և 4-5 տարի հետո նոր կերևան այսօրվա աշխատանքի արդյունքները։

ՀՖՖ նախագահը նկատեց, որ շատ ծանր է տանում ֆուտբոլային անհաջողությունները. «Ես դրանով ապրում եմ և ամեն անհաջողությունը գիշերները չեմ կարողանում քնել և շատ վատ եմ տանում»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս