ԱԱԾ-ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման պատվիրատուն մեկն է և հանրությանը լայն հայտնի է. Արթուր Վանեցյան

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին գաղտնալսելու գործով պատվիրատուն մեկն է և հանրությանը լայն հայտնի է։ Այս մասին այսօր կառավարության նիսիտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արթուր Վանեցյանը։

Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանն առնչություն ունի՞ դրա հետ, ԱԱԾ ղեկավարը պատասխանեց. «Առանց մեկնաբանության»:

«Պատվիրատուն մեկն է, բայց այդ պատվիրատուի մասնակցությունը, փաստաթղթավորելը և հիմնավորելը շատ-շատ բարդ է, որը, ցավոք սրտի, այս փուլում չի լինում: Դրանք օպրերատիվ տվյալներ են: ԱԱԾ ողջ համակարգը շատ ծանր է տանում իրենց տնօրենին գաղտնալսելու փաստը»,- ասաց Վանեցյանը:

Ըստ նրա՝ գաղտնալսված զրույցում ներկայացվածը չի համապատասխանում իրականությանը, ինքը չի խոսել Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորի հետ, իսկ Հրաչ ասելով ի նկատի է ունեցել ոչ թե դատավորին, այլ՝ քննչական խմբի ղեկավարին.

«Դատավորը Վաչե Մարգարյանն է: Հրաչը ասել եմ Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավարին: Ես այնտեղ Սասուն Խաչատրյանին հարցնում եմ՝ Հրաչը ի՞նչ ա ասում: Ասում ա՝ Հրաչն ասում ա՝ հիմնավոր ա: Ասում եմ՝ դե ուրեմն, ուզի-չուզի պետք ա տա: Ես ձեզ էլի եմ կրկնում, չեմ վախենում, չեմ թաքցնում, ես դատավորի հետ չեմ խոսել: Ես իմ հեռախոսը տվել եմ քննություն իրականացնող մարմին, ասել եմ՝ փորձաքննություն իրականացրեք»,- հավաստիացրեց Ա.Վանեցյանը:

Ըստ նրա՝ գաղտնալսման հիմնական շարժառիթն իր հրաժարականն է եղել։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս