Աշոտ Հովակիմյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթի հետ

Հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, որին մասնակցում էին Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության ևընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, ԵՄ անդամ պետությունների և ԱլԳ անդամակցող պետությւնների արտգործնախարարներ:

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը իր խոսքում մասնավորապես անդրադարձավ Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հեռանկարներին, Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին և կառավարության ազգային զարգացման օրակարգի առաջնահերթություններին: ԼՂ հիմնախնդրի կարգավորման առնչությամբ՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Արցախի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գլխավոր առաջնահերթություններն են։

ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Տեսանյութեր

Լրահոս