«Արևելյան գործընկերության» հաջորդ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ 2020 թվականին. եվրակոմիսար
Եվրամիության եւ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) հաջորդ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ 2020 թվականին:
Այդ մասին հայտարարել է ԵՄ-ի ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով եվրակոմիսար Յոհաննես Հանը՝ ամփոփելով Լյուքսեմբուրգում վեց երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների հետ կայացած հանդիպման արդյունքները: «Ամենից հավանական է, որ այն տեղի կունենա 2020 թվականին: Բայց մենք դեռեւս քննարկում ենք դա»,- ասել է Հանը:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ընդգծել է, որ եկող տարի ԵՄ-ն եւ «արեւելյան գործընկերները» Բրյուսելում նշելու են ծրագրի տասնամյակը: «Դա լավ հնարավորություն էր հավաստելու մեր հանձնառությունը եւ նախապատրաստվելու տասնամյա տարեդարձին 2019 թվականին, ինչպես նաեւ ամփոփելու «մինչեւ 2020 թվականը 20 առաջադրանքի» իրականացման արդյունքները»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: