«Չեմպիոնների լիգայում երկու ֆավորիտ կա՝ «Յուվենթուսը» և «Մանչեսթեր Սիթին»». Մաուրիցիո Սարի
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին նշել է Չեմպիոնների լիգայի 2018-19թթ. մրցաշրջանի ֆավորիտներին:
«Չեմպիոնների լիգայում 2 ֆավորիտ կա՝ «Յուվենթուսը» և «Մանչեսթեր Սիթին»: Միշտ համարել եմ, որ Գվարդիոլայի թիմը կհասունանա՝ Չեմպիոնների լիգայում որոշիչ թռիչք կատարելու համար: Ինձ համար այս մրցաշարում 2 ֆավորիտ կա: Դեռ պետք կլինի տեսնել՝ ինչպիսի տեսք կունենան իսպանական թիմերը մարտին: Ո՞վ կհաղթի Իտալիայի առաջնությունը: «Յուվենթուսը» մրցակից չունի»,- ասել է Սարին:
Ընթացիկ մրցաշրջանում Սարիի թիմը հանդես է գալիս Եվրոպայի լիգայում: Երկու տուրերից հետո լոնդոնյան ակումբը հավաքել է 6 միավոր և միանձնյա գլխավորում է իր խմբի մրցաշարային աղյուսակը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը