Նորաձևության փորձագետները նշել են Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի լավագույն հարսանեկան զգեստը
JD Williams բրիտանական ռեթեյլերի նորաձեւության փորձագետները հարցում են անցկացրել Միացյալ Թագավորության բնակիչների շրջանում եւ որոշել վերջին հարյուր տարվա ընթացքում թագավորական ընտանիքի ամենալավ հարսանեկան զգեստը:
Այդ մասին հայտնել է Daily Mail-ը: Արդյունքում վարկանիշի առաջին տեղն զբաղեցրել է Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի պսակադրության զգեստը՝ ժանյակե տոպով եւ շքեղ կիսաշրջազգեստով, որը պատրաստել էր Alexander McQueen նորաձեւության տան կրեատիվ տնօրեն Սառա Բերթոնը: Դրա օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 34 տոկոսը:
Երկրորդ հորիզոնականում հայտնվել է արքայադուստր Դիանան եւ նրա փղոսկրի գույնի կուլտային զգեստը, որը կարվել էր մետաքսե դիպակից եւ զարդարվել 10 հազար մարգարիտներով: Բրիտանացիների 18 տոկոսն ընտրել Է այդ զգեստը: Հարյուրամյակի ընթացքում ամենավատը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի թագուհու դստեր՝ արքայադուստր Աննայի զգեստը. այն ոչ մի մարդ չի նշել: Եղիսաբեթի զգեստն ընտրել է հպատակների 10 տոկոսը: Յորքի դքսուհի Սառա Ֆերգյուսոնի՝ հինգմետրանոց քղանցատուտով սատինե զգեստի օգտին քվեարկել է հարցվածների 2 տոկոսը: