Բաժիններ՝

«Tetraflute» ֆլեյտայի քառյակն իր մենահամերգը նվիրեց Շառլ Ազնավուրի հիշատակին

«Tetraflute» ֆլեյտայի քառյակը Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում անցկացվող մենահամերգի իր կատարումները նվիրեց մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրին: Քառյակը ներկայացրեց ֆրանսիացի դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Համերգը տեղի ունեցավ հոկտեմբերի 10-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում:

«Հնչեցնելու ենք ամբողջությամբ ֆրանսիական ծրագիր: Կցանկանայինք նաև Ազնավուրի գործերից մեկը նվագել, բայց, քանի որ ծրագիրը վաղուց էր մշակված, չհասցրեցինք նոր գործ ներառել: Ամեն դեպքում, հայկական ոգով և ֆրանսիական շնչով ենք տոգորված»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց խմբի անդամ Լիլիթ Մանարյանը:

Նա հավելեց, որ կատարելու են Կարամոյի, Բոամորտիեյի, պարսկական ծագմամբ ֆրանսիացի ժամանակակից ստեղծագործող Շահրուդիի, Կաստերեդեի և այլ կոմպոզիտորների գործեր:

Լիլիթ Մանարյանը նշեց, որ իրեց հաջորդ համերգին նվագացանկում ավելի հայտնի ստեղծագործություններ կներառեն:

Ժողովրդական արվեստի կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանը հաջողություն մաղթեց քառյակին՝ կարևորելով և’ ֆրանսիական գրականության, և’ ֆրանսիական երաժշտության բարերար ազդեցությունը հայկական մշակույթի վրա:

Հայաստանում ներկայումս գործող միակ ֆլեյտային քառյակի կազմում են Մեսրոպ Կարինյանը, Արտաշես Գրիգորյանը, Լիլիթ Մանարյանը և Սաթենիկ Սարգսյանը, որը հարգելի պատճառով չկարողացավ մասնակցել համերգին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031