«Վայոց ձորի բնակիչները դժգոհում էին, որ հեղափոխությունը չի հասել Վայոց ձոր». Նորանշանակ մարզպետ

«Վայոց ձորի բնակիչները դժգոհում էին, որ հեղափոխությունը չի հասել Վայոց ձոր: Երբ առաջարկ ստացա մարզպետ լինելու, առանց երկար մտածելու՝ միանգամից համաձայնել եմ, որպեսզի հեղափոխության շունչն ու հեղափոխությունը հասնի Վայոց Ձոր, և բնակիչներն իրենց կյանքի վրա զգան այդ փոփոխությունները»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանը՝ նկատելով, որ նախկին մարզպետ Արագած Սաղաթելյանը չէր հասցրել ինչ-որ բան անել մի քանի ամսվա ընթացքում:

Ըստ նրա՝ իրենք ամեն ինչ անում են մարզի բնակիչների կյանքի որակական փոփոխություններ ապահովելու համար։ Վարչապետից մարզպետը ցուցում է ստացել ապահովել նաև ներդրումային բարելավված միջավայր։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031