ՊԵԿ. քաղաքացու մոտ հայտնաբերվել են շուրջ 153 կարատ ադամանդե քարեր

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, հոկտեմբերի 9–ին օպերատիվ տվյալներն իրացնելիս, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում  Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքից  Երևան ժամանած ՀՀ քաղաքացի Գ.Բ-ի ուղեբեռի զննման արդյունքում նրա ճամպրուկից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված` շուրջ 153 կարատ տարբեր չափերի ադամանդե քարեր: Պարզվել է, որ քաղաքացին մաքսանենգ ապրանքը փորձել է տեղափոխել ջինսե տաբատներում նախապես պատրաստված թաքստոցներում:

Դեպքի վերաբերյալ կազմվել է արձանագրություն` ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներով:

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031