Կիմ Չեն Ունը Հռոմի պապին հրավիրել է ԿԺԴՀ
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը Հռոմի Ֆրանցիսկոս պապին հրավիրել է այցելել Փհենյան: Այդ մասին Սեուլում հայտնել է Կորեայի Հանրապետության նախագահի վարչակազմի ներկայացուցիչ Կիմ Ըյ Գյոմը:
«Նախագահ Մուն Չժե Ինը հաջորդ շաբաթ Եվրոպա պլանավորված ուղեւորության ընթացքում Կիմ Չեն Ունի անունից Հռոմի պապին կհանձնի Հյուսիսային Կորեա այցելելու հրավերը»,- նշել է նա:
Նրա խոսքով՝ ԿԺԴՀ-ի առաջնորդը երկկողմ գագաթնաժողովի ժամանակ Մուն Չժե Ինին ասել է, թե կցանկանար Հռոմի պապին հրավիրել այցելելու Հյուսիսային Կորեա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: