Բաժիններ՝

Անհամբեր սպասում եմ Հայաստան ժամանելուն. Յուրա Մովսիսյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող 3 տարվա դադարից հետո վերադառնում է հավաքական, ինչի կապակցությամբ գրառում է կատարել:

«Երեք տարի ազգային թիմում չխաղալուց հետո, ես որոշեցի վերադառնալ և նորից խաղալ: Չէի կարծում, որ երբևէ կվերադառնամ, այն ամենի պատճառով, ինչ եղել էր, սակայն մենք ունենք նոր Հայաստան, առավել ոչինչ ինձ չի հպարտացնում, քան նորից թիմում խաղալը: Անհամբեր սպասում եմ Հայաստան ժամանելուն: Հույս ունեմ լեփ-լեցուն մարզադաշտ տեսնել ամսի 13-ին և 16-ին: Միայն երկրպագուների աջակցությամբ մենք կկարողանանք կրկին հաղթել»,-գրել է Մովսիսյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկանցի հոկտեմբերի 13-ին և 16-ին՝ համապատասխանաբար մրցելով Ջիբրալթարի և Մակեդոնիայի թիմերի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս