Դիմադրությունը կոտրվեց. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Եվ այսպես, կարծես մոտ է հանգուցալուծումը։ Երեկ՝ երկօրյա բանակցություններից հետո, Նիկոլ Փաշինյանը եւ Գագիկ Ծառուկյանը համաձայնության եկան դեկտեմբերին արտահերթ ընտրությունների կապակցությամբ։ Նրանք հուշագիր են ստորագրել, որի տեքստից հասկացվեց, որ գերնպատակը դեկտեմբերին ընտրություններ կազմակերպելն է եղել եւ թղթի վրա արձանագրելը, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում այլ թեկնածու չեն առաջադրելու եւ այլ թեկնածուի չեն պաշտպանելու։
Այնուամենայնիվ, հասկանալի չեղավ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն այսքան շտապում ընտրությունների հարցում, որ ձմեռվա ցրտին, երբ Հայաստանում սովորաբար պատրաստվում են Ամանորի տոներին, որոշել է ընտրություն անցկացնել, եւ ինչն է ստիպել Գագիկ Ծառուկյանին համաձայնել, որի ղեկավարած խմբակցությունն ընդամենը օրեր առաջ դեմ էր դեկտեմբերին ընտրություններ անելուն։
Դատելով որոշ հանրապետականների երեկվա պահվածքից՝ նրանք եւս առանձնապես չեն դիմադրի երկու ամիս անց ընտրություններ կազմակերպելու գործընթացին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: