Հեղափոխական փոխարտգործնախարարի ունեցվածքը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 500 000 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք Ռ. Ռուբինյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
2018թ. հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 150 000 ՀՀ դրամ: Ռ. Ռուբինյանը անշարժ եւ շարժական գույք չի հայտարարագրել:
Նշենք, որ ԱԳ փոխնախարարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, վարչության անդամ, եղել է նաեւ կուսակցության մամուլի խոսնակը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: