«Ժողովուրդը կարող է լուծարել ԱԺ-ն». Արման Նավասարդյան

«Ափսոսում եմ, որ այնպիսի փորձված կուսակցություն, ինչպիսին Դաշնակցությունն է՝ իր ամբողջ անցյալով, կարողացավ նման ավանտյուրայի գնալ, և այսօր փաստորեն գոնե Հայաստանում կորցրեց իր դիրքերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

Դեսպանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, կհասնի նրան, որ տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ. «Նա կգնա նաև այլ քայլերի, իսկ դրա հնարավորությունները նա ունի. Սահմանադրությունն ասում է, որ ժողովուրդն է երկրի տերը, ժողովուրդն է որոշում՝ ինչպես պետք է լինի, և ժողովուրդը կարող է լուծարել ԱԺ-ն։ Նրանք կարող են դա հեշտ ու հանգիստ անել»։

Հարցին՝ հնարավո՞ր է 14 օր շարունակ շրջափակել ԱԺ շենքը, նա պատասխանեց՝ ամեն ինչ հնարավոր է։

168.am-ը դեսպանից հետաքրքրեց՝ ընդդիմություն ո՞վ կարող է լինել, կարծիքներ կան, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է ընդդիմադիր թև ստեղծել, որքանո՞վ է ռեալ

«Դա ռեալ չէ։ Նա այն անձնավորությունն է, որ բացարձակապես ոչ մի կոմպրոմիսի կետ չունի ժողովրդի հետ, ժողովուրդը նրան չի ընդունի։ Քոչարյանի վերադարձն իրատեսական չէ, նա քաղաքական դաշտում տեղ չի ունենա»,- ի պատասխան՝ ասաց նա։

Արման Նավասարդյանն այս պահին այլընտրանք չի տեսնում. «Ամենամեծ վտանգն այն է, որ, եթե բացարձակ մեծամասնություն լինի, դա հղի է դիկտատուրայի վտանգով։ Ասում են՝ իշխանությունը մարդկանց փչացնում է, իսկ բացարձակ իշխանությունը բացարձակ է փչացնում։ Բայց այլընտրանք էլ չեմ տեսնում»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս