Բաժիններ՝

Ֆրանսիացիները Միտերանին համարել են վերջին 40 տարվա լավագույն նախագահը

Ֆրանսիացիների մեծամասնությունը Ֆրանսուա Միտերանին լավագույն նախագահն է համարում վերջին 40 տարվա ընթացքում, երկրի գործող նախագահ Էմանուել Մակրոնը հայտնվել է վարկանիշի նախավերջին տեղում: Այդ մասին վկայում են այն հարցման արդյունքները, որն Odoxa կենտրոնի կողմից անցկացվել է Figaro թերթի համար։

Հետազոտության տվյալների համաձայն, ֆրանսիացիների 31 տոկոսը Ֆրանսուա Միտերանին համարել է պետության լավագույն ղեկավարը վերջին 40 տարվա ընթացքում: Առաջին եռյակում նաեւ տեղ են գտել Ժակ Շիրակը (26 տոկոս) եւ Նիկոլա Սարկոզին (14 տոկոս):

Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը հավաքել է ձայների միայն 10 տոկոսը: Վերջին հորիզոնականում հայտնվել է նրա նախորդը՝ Ֆրանսուա Օլանդը (4 տոկոս): Հարցման մասնակիցների եւս 2 տոկոսը հրաժարվել է պատասխանել հարցին:

Հարցումն անցկացվել է Հինգերորդ Հանրապետության 60-ամյակի կապակցությամբ: Այն կատարվել է հոկտեմբերի 2-ին եւ 3-ին, դրան մասնակցել է 996 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս