Բաժիններ՝

Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Շառլ Ազնավուրի վերաբերյալ գրառում է կատարել

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանըմեծանուն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ գրառում է կատարել:

Այս մասին Փայլանը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում:

Փայլանն իր գրառման մեջ հիշել է շանսոնյեի  տարիներ առաջ տված հարցազրույցներից մեկը, որի ժամանակ Ազնավուրը նշել էր. «Եթե մեր ժողովուրդների միջև այդ բաժանումը տեղի ունեցած չլիներ, ապա ես հիմա կարող էի լինել Թուրքիայի՝ աշխարհի ամենաճանաչված երգիչը»:

Փայլանն, անդրադառնալով Շառլ Ազնավուրի խոսքին, գրել է. «Նա մահացավ որպես ամենահայտնի ֆրանսիացի երգիչ»։

Շառլ Ազնավուրի մահվան օրը կատարած գրառմամբ Փայլանը նշել էր. «Ազնավուրը Արևմտյան Հայաստանից «պոկված» հարյուր հազարավոր հայ ընտանիքներից մեկի զավակն էր և մասնիկը պարբերաբար թուրքական իշխանությունների վիրավորանքներին ենթարկվող հայկական սփյուռքի»:

https://twitter.com/GaroPaylan/status/1046757417147662336?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1046757417147662336&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F949598.html

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031