Դաշնակցությունը իր ներկայացուցիչներին ետ է կանչում ՀՀ կառավարությունից
Հաշվի առնելով ներկայիս լարված և ջրբաժաններ գծելու մթնոլորտը, Դաշնակցությունը իր ներկայացուցիչներին ետ է կանչում ՀՀ կառավարությունից։ Այդ մասին «Երկիր մեդիայի» լրագրողի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝հավելելով, որ ավելի ուշ Գերագույն մարմինը հանդես կգա հանգամանալից պարզաբանումներով ու հայտարարությամբ։