ՔՊ-ն բացահայտ չի սատարում Սասուն Միքայելյանի որդուն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» Հրազդանում սպասվող քաղաքապետի արտահերթ ընտրություններում նպատակահարմար չի գտնում պաշտպանել ՔՊ Հրազդանի կառույցի ղեկավար Սեւակ Միքայելյանի թեկնածությունը:
«Հրազդանում սպասվող քաղաքապետի արտահերթ ընտրություններում ինքնաառաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սեւակ Միքայելյանը։ Թույլ տվեք նշել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» նպատակահարմար չի գտնում պաշտպանել վերջինիս թեկնածությունը եւ ընտրություններին թեկնածու չի առաջադրելու։ Հաջողություն ենք մաղթում Հրազդանի ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին»,- մասնավորապես գրել է նա:
Մեր տեղեկությունների համաձայն` իշխող կուսակցության ներսում որոշում է կայացվել, որ ճիշտ կլինի կուսակցությունը չխառնվի քաղաքապետի ընտրություններին, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահի որդին է թեկնածուներից մեկը եւ ճիշտ չի լինի` հանուն կուսակցության նախագահի որդու իշխանական ռեսուրսն օգտագործելու կասկածներ առաջանան»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: