ՀՀԿ-ական գյուղապետերն ու խայտառակ չարաշահումները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր դժվար է գտնել որեւէ պետական կառույց, որտեղ անկացված ստուգումների արդյունքում չբացահայտվեն ՀՀԿ իշխանության օրոք իրականացված չարաշահումների, կոռուպցիոն զանազան մեխանիզմների հսկա շարան:

Օրինակ` Կոտայքի մարզի Քասախ համայնքում անցկացված ստուգումների արդյունքում պարզվել է՝ համայնքային 5 ծառայողներ ստացել են իրենց պաշտոնային դրույքաչափի նկատմամբ 55-110 տոկոսի չափով հավելավճարներ:

Մինչդեռ պետական պաշտոն զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30 տոկոսը: Ու առաջիկայում Քասախի 22 տարվա ՀՀԿ-ական գյուղապետ Արա Մկրտչյանը հնարավոր է հայտնվի մեղադրյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ ստուգումները մարզպետարանն իրականացրել է գյուղի 900-ից ավելի բնակիչների դիմում-բողոքի հիման վրա:

Նման պատկեր է նաեւ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում. այստեղ էլ նախկինում ԲՀԿ-ական, հետո ՀՀԿ-ական Ժորա Մարտիրոսյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր ու անգամ դպրոցում դասադուլ է սկսվել:

Բանը հասել է նրան, որ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն է մեկնել այնտեղ` փորձելով հանդարտեցնել կրքերը: Միաժամանակ, քրգործ է հարուցված համայնքապետի դեմ: Թե ինչ ընթացք կունենան իրադարձությունները, ցույց կտա ժամանակը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս