Բաժիններ՝

ԱՄՆ-ում ինքնաթիռը կիսվել է վայրէջքից հետո. Fox News

ԱՄՆ-ում առնվազն երկու մարդ է զոհվել, եւս երկուսը՝ վերքեր ստացել սեպտեմբերի 27-ին Գրինվիլ քաղաքում (Հարավային Կարոլինայի նահանգ) ինքնաթիռի կործանման հետեւանքով: Dassault-Breguet Falcon 50 ինքնաթիռը, դեռեւս չպարզված պատճառներով, վայրէջքից հետո դուրս է եկել թռիչքավայրէջքային գոտուց եւ երկու մասի բաժանվել:

Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը: Օդանավակայանի վարչակազմի տվյալներով՝ ինքնաթիռում եղել են երկու օդաչուները եւ երկու ուղեւոր: Օդաչուներից մեկը զոհվել է կործանման վայրում, իսկ երկրորդը մահացել է հիվանդանոցում: Ուղեւորները ծանր վիճակում գտնվում են հոսպիտալում: Գրինվիլի օդանավակայանի ներկայացուցիչները ինքնաթիռի կործանման պատճառների հնարավոր վարկածներ չեն նշել: Կատարվում է հետաքննություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս