«Տարածքի քաղաքական կարգավիճակը ոչ մի նշանակություն չպետք է ունենա իրավունքների պաշտպանության համար». Արման Թաթոյան

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բարձր է գնահատում Արցախի իր գործընկերոջ՝ Ռուբեն Մելիքյանի աշխատանքը։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Թաթոյանն ասաց, որ Մելիքյանի և իր համատեղ աշխատանքի և ջանքերի շնորհիվ էր, որ նոր որակի վրա դրվեց իրավապաշտպան աշխատանքը, իրենք ցույց տվեցին, որ տարածքի քաղաքական կարգավիճակը ոչ մի նշանակություն չպետք է ունենա իրավունքների պաշտպանության համար։

«Իրավունքի պաշտպանությունը միշտ առաջնային է, այնտեղ էլ կան երեխաներ, կանայք, հաշմանդամություն ունեցող մարդիկ, և այլն: Այդ առումով, ցավում եմ, որ միջազգային կազմակերպությունները դրսևորում են միակողմանի մոտեցում ու մարդու իրավունքների տեսանկյունից պատշաճ գնահատականի չեն արժանացնում այդ հարցերը»,- ասաց Ա.Թաթոյանը՝ հավելելով, որ տեղեկություն չունի, թե ով կփոխարինի Մելիքյանին։

ՀՀ ՄԻՊ-ը նշեց, որ ամեն ինչ պետք է անել՝ աշխարհին Արցախը ժողովրդավարական տեսանկյունից ճանաչելի դարձնելու համար. «Կարևոր է նաև այնտեղի բնակիչների իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ կյանքի և առողջության»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս