Facebook-ը ներկայացրել է Oculus Quest վիրտուալ իրականության ակնոցը
Facebook ընկերությունը ներկայացրել է Oculus Quest վիրտուալ իրականության ակնոցը: Այդ մասին նա հայտնել է իր կայքում: Ընկերությունը հայտարարում է, որ նոր արտադրանքը առաջին բազմաֆունկցիոնալ համակարգն է, որը հնարավորություն կտա օգտատերերին՝ նայել վիրտուալ տարածության բոլոր ուղղություններով եւ դրանում շարժվել «ճիշտ այնպես, ինչպես եւ նյութական աշխարհում»:
Նշվում է, որ 64 գիգաբայթ ծավալով ներսարված հիշողությամբ ակնոցը կարելի կլինի ձեռք բերել 2019 թվականի գարնանը 399 դոլարով:
Երկու փոքր էկրաններով հանդերձված ակնոցի վրա տեղակայված են հատուկ սենսորներ, որոնք որոշում են մարդու տեղադիրքը տարածության մեջ: Ընկերությունը հայտարարում է, որ նոր սարքի թողարկումից հետո ձեռքբերման համար հասանելի կլինի շուրջ 50 խաղ, սակայն դրանից հետո կհայտնվեն նաեւ այլ խաղեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: