«Լույս» դաշինքը հաղորդում է ներկայացրել խախտումների վերաբերյալ
«Լույս» դաշինքն արձանագրած խախտումների վերաբերյալ համապատասխան հաղորդումներ է ներկայացրել ոստիկանություն։ Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց դաշինքի ավագանու անդամի թեկնածու Դավիթ Խաժակյանը, եղել են տեղամասերում վստահված անձերի կողմից ներսում ուղղորդման փորձեր, հանձնաժողովի անդամների կողմից թույլ տրված խախտումներ, կուտակումներ կոնկրետ տեղամասերում. «Տեղում արձագանքել ենք, հնարավորինս կանխել ենք»։
Թե ո՞վ է փորձել ուղղորդել՝ հարցին, Դ.Խաժակյանը պատասխանեց, որ կոնկրետ դեպքերով չգիտի, ընդամենը ցուցումներ է տվել իրենց վստահված անձանց, թե որ դեպքում ինչ անել։
Նրա խոսքով՝ իրավապահներն օպերատիվ աշխատում են, երբ զանգել են և տեղեկացրել կուտակումների դեպքերի մասին, արագ արձագանքել են. «Տեսնենք, գործընթացը դեռ շարունակվում է, դեռևս ահազանգեր ունենում ենք»։
Նրա խոսքով՝ ընտրատեղամասերում մարդկանց կուտակումների դեպքերը շատ են եղել, և դրանք արհեստական կուտակումներ են եղել. «Մեզ դիմում են միայն այն դեպքում, երբ դրանք արհեստական են։ Եվ այս օրվա մեջ բավականաչափ եղել են նման դեպքեր»։