Վրաերթի հետևանքով քաղաքացուհին մահացել է
Սեպտեմբերի 21-ին ժամը 22.10-ի սահմաններում Երևան-Արմավիր ճանապարհի 10-րդ կմ-ին մի քաղաքացի վարելով «Օպել» մեքենան, վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու, ինչի հետևանքով 1963 թվականին ծնված Մայրանուշ Վարդանյանը մահացել է, իսկ մյուս քաղաքացուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:
Վարորդը ձերբակալվել է:
Նյութերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: