Բաժիններ՝

«Մենք, իհարկե, պետք է գյուղացիներին խորհուրդ չտանք՝ ինչպես կով կթել, ցորեն ցանել, բայց պետք է ասենք, որ 21-րդ դարում հին մեթոդներով հնարավոր չէ հասնել արդյունքների»

«Մենք գտնվում ենք ագրարային երկրի ձևակերպման ներքո և մեր խնդիրն է ագրարային երկրից վերածվել արդյունաբերական երկրի, բայց դա չի նշանակում, որ գյուղատնտեսությունը երկրի այդպիսի մոդելում տեղ չունի: Հակառակը, մենք հույս ունենք, որ արդյունավետության աճի դեպքում գյուղատնտեսությունը նույնպես կաճի»,- այսօր Արարատի մարզպետարանում համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա օրինակ բերեց, որ տարիներ առաջ Լեհաստանում դաշտերում հանդիպել է հայկական չափանիշներով՝ «օլիգարխների» տերերի, որոնք պատկանել են տեղի ֆերմերներին, որոնք խնձոր են աճեցրել:

«Մենք, իհարկե, պետք է գյուղացիներին խորհուրդ չտանք՝ ինչպես կով կթել, ինչպես ցորեն ցանել, բայց պետք է ասենք, որ 21-րդ դարում հին մեթոդներով հնարավոր չէ հասնել արդյունքների, պետք է կարողանանք աշխատանքի արդյունավետության, ժամանակակից տեխնոլոգիաների մասին իրազեկել գյուղացիներին»,- ասաց վարչապետը:

Նա կարևորեց, որ արտադրված սննդամթերքը լինի էկոլոգիապես մաքուր, համապատասխանի բարձր ստանդարտներին:

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի խոսքով՝ մարզը և մարզպետարանը նախկինից ստացել են շատ ծանր ժառանգություն, և իրենք փորձում են անել առավելագույնը, որ խնդիրները լուծում ստանան:

Գ.Սարգսյանը նշեց, որ համբերություն է ակնկալում բնակիչներից, որովհետև եղած խնդիրները 1-2 տարում հնարավոր չի լինի լուծել: Նա թվարկեց մարզում իրականացվող և իրականացվելիք ծրագրերը՝ «Թումո» կենտրոնի ստեղծում Մասիսում, ոռոգման համակարգերի կառուցում ու նորոգում, խմելու ջրի խողովակների կառուցում և այլն:

«Հիմնականում չենք վերցրել հրատապ ծրագրեր ասֆալտապատում, այլ վերցրել ենք ոռոգման և խմելու ջրատարների կառուցում»,- ասաց մարզպետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս