ԿԸՀ-ում ստեղծվվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կարգադրությամբ ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն:
Ինչպես տեղեկացրին ԿԸՀ լրատվական ծառայությունից, իրավիճակային վերլուծությունների կենտրոնի ստեղծման նպատակն է ուսումնասիրել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրը էլեկտրոնային կայքերում և զանգվածային լրատվության միջոցներում ներկայացվող, հանձնաժողովում գործող թեժ գծով ստացվող տեղեկատվությունը, արձագանքելով ներկայացված հաղորդումներին, ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ օպերատիվ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ: Իրավիճակային վերլուծությունների կենտրոնի կողմից ձեռնարկված միջոցների և պարզաբանումների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գործող թեժ գծի հեռախոսահամարներ՝ (010) 54 53 59, (010) 54 53 76, (010) 52 86 73: