Բաժիններ՝

Թրամփը ՕՊԷՔ-ից պահանջել է՝ անհապաղ իջեցնել նավթի գները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում ՕՊԷՔ-ից պահանջել է իջեցնել նավթի գները ՕՊԷՔ+ մոնիթորինգային կոմիտեի՝ Ալժիրում կայանալիք նիստի նախաշեմին։

«Մենք պաշտպանում ենք Մերձավոր Արեւելքի երկրներին, նրանք անվտանգության մեջ երկար չէին լինի առանց մեզ, եւ, այդուհանդերձ, նրանք շարունակում են պնդել, որ նավթի գինն ավելի ու ավելի բարձր լինի: ՕՊԷՔ-ի մոնոպոլիան հենց այժմ պետք է իջեցնի գները»,-գրել է նա:

Ավելի վաղ Թրամփը ՕՊԷՔ-ին մեղադրում էր գների հետ կապված մեքենայությունների մեջ, ինչի կապակցությամբ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Հալեդ ալ Ֆալեհը հայտարարում էր, որ ո՛չ ՕՊԷՔ-ը, ո՛չ էլ երկրներից յուրաքանչյուրն առանձին իր նպատակը չի համարում նավթի կոնկրետ գնի սահմանումը: Նավթի գնանշումները կայունացել են 2017 թվականին ՕՊԷՔ+-ի համաձայնագրի գործողության սկսվելուց հետո, որը թույլ տվեց նվազեցնել առաջարկը շուկայում: Այս տարվա գարնանը անկայունությունը մեծացավ Իրանի` ՕՊԷՔ-ում նավթի երրորդ արտադրողի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ Թրամփի արած հայտարարությունից հետո:

Մոնիթորինգային կոմիտեի նիստն Ալժիրում կկայանա սեպտեմբերի 23-ին: Կոմիտեն կարող Է համաձայնագրի անդամներին հանձնարարել՝ անհրաժեշտ որոշումներ ընդունել շուկայի հավասարակշռման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս