«Մեղադրանք ներկայացնել չենք կարող, եթե ուղիղ բողոք չկա». Արայիկ Հարությունյանը՝ դպրոցներում քարոզչության մասին

«Մեղադրանք ներկայացնել չենք կարող, եթե ուղիղ բողոք չկա: Ունենք նման 2-3 դեպք, զգուշացվել են, որ նման երևույթներ չլինեն»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով նախընտրական շրջանում ահազանգերին, որ Երևանի որոշ դպրոցներում ուսուցիչները քարոզչություն են անում այս կամ այն ուժի օգտին:

Ըստ նրա՝ բոլոր ուղղություններով անմիջապես միջոցներ են ձեռնարկվել, բայց հստակ փաստեր դեռ չկան։

Դիտարկմանը, որ որոշ դպրոցների կառավարման խորհուրդներում ՀՀԿ-ականներին ՔՊ-ականներ են փոխարինել, նախարարը պահանջեց կոնկրետ օրինակ, հենց հիմա։

Դպրոցներում դրամահավաքների կապակցությամբ Ա.Հարությունյանը հավաստեց, որ շատ դպրոցներում դրամահավաքները զրոյացել են. «Ես չեմ բացառում, որ կարող են լինել դպրոցներ և կան այդպիսի դպրոցներ, ունենք բողոքներ և միջոցներ ձեռնարկում ենք դրամահավաքը կանխելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս