«Կոնսուլտացիաները շարունակվում են». Զոհրաբ Մնացականյանը՝ Յուրի Խաչատուրովին փոխարինելու շուրջ խորհրդակցությունների մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխարինելու շուրջ խորհրդակցությունները շարունակվում են: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Հարցին, թե ՀՀ-ն ունի՞ նոր թեկնածու, նախարարը հակիրճ պատասխանեց. «Կոնսուլտացիաները շարունակվում են»։
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում