«Իրանց դուռն ա, ուզում են, խփում են, ի՞նչ ա եղել». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող արծվաշենցիների հետ պայմանավորվեց հոկտեմբերի 2-ին հանդիպում կազմակերպել:

«Առաջարկում եմ ձևավորել հինգ հոգուց բաղկացած խումբ և հանդիպել ինձ»,- ասաց Ն.Փաշինյանը:

Արծվաշենցիները դժգոհեցին, որ 2009 թվականին կառավարության որոշում է եղել արծվաշենցիների կորուստները փոխհատուցելու՝ 6 մլրդ դրամ հատկացնելու վերաբերյալ, բայց մինչ օրս փոխհատուցման ընդամենը 10 տոկոսն է վճարվել 2011-ին, մեկ շնչին՝ 360 հազար, այն դեպքում, երբ մարդիկ մեծ կորուստներ են ունեցել։

Մինչև վարչապետի՝ շենքից դուրս գալը ցուցարարների և ոստիկանների միջև լարվածություն էր առաջացել, ցուցարարները փորձում էին մուտք գործել ՀՀ կառավարության շենք:

Երբ լրագրողները այդ մասին հարցրեցին վարչապետին, որ ցուցարարները հարվածում են կառավարության դռանը և փորձում ներս մտնել, Ն.Փաշինյանը պատասխանեց. «Իրանց դուռն ա, ուզում են, խփում են, ի՞նչ ա եղել»:

Տեսանյութեր

Լրահոս