ՀՅԴ-ն լքում է ազգային համաձայնության կառավարությունը. 24News
24News-ի տեղեկություններով՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը որոշել է լքել Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաձայնության կառավարությունը: Փաստաթուղթն արդեն պատրաստ է, պարզապես, դեռևս չեն հրապարակում, սակայն դուրս կգան Երևանի ավագանու ընտրությունից առաջ կամ անմիջապես հետո։
Տեղեկությունը ճշտելու համար 24News– ը կապ հաստատեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ:
«Ո՞վ է նման բան ասել, ո՞վ է այդ տեղեկությունը տվել»,- իր հերթին, հարց ուղղեց Համբարձումյանը:
Դիտարկմանը, թե նման լուրեր են շրջանառվում կառավարություն-Դաշնակցություն լարված հարաբերությունների ֆոնին, արդյո՞ք կուսակցության ներսում քննարկում է եղել այդ թեմայով, Համբարձումյանն այդպես էլ հստակ պատասխան չտվեց: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն, ըստ էության, ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց կառավարությունը լքելու տեղեկությունը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: